Գլխավոր Ավելին

Գիտական լսման թեման պալիատիվ խնամքն էր

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում նախորդ հինգշաբթի կայացած գիտական լսման թեման պալիատիվ խնամքն էր, զեկույցը ներկայացրեց ԵՊԲՀ դասախոս, համալսարանական հիվանդանոցի պալիատիվ խնամքի և ցավի կառավարման մասնագետ, «Ցավերի Ուսումնասիրության Հայկական Ասոցիացիայի» հիմնադիր-նախագահ Նարինե Մովսիսյանը: Զեկուցողը ներկայացրեց պալիատիվ խնամք եզրույթը, պարզաբանեց պալիատիվ խնամքի հիմնական մոտեցումները, սկզբունքները։

Բժիշկն անդրադարձավ, թե որ խմբի պացիենտների համար է նախատեսված պալիատիվ խնամքը, ինչ մեթոդաբանությամբ է առաջնորդվում և ինչ է առաջարկում պացիենտին բժշկության այս բնագավառը, ինչպես նաև թե ինչ կարևորություն ունի պալիատիվ խնամքը կյանքը կրճատող և կյանքին սպառնացող հիվանդություններ ունեցող պացիենտի համար։

Գործընկերները բազմաթիվ հարցեր ուղղեցին բանախոսին, որոնք վերաբերում էին պալիատիվ խնամքին, դասական բժշկությունից դրա տարանջատմանը։

×
facebook sharing button facebook